ՄԻՊ․ «Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ամուր հենքի վրա»
Հայաստան
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
Մանասյանի խոսքով՝ անկախությունը Հայաստանի պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքն ու իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։
«Այս ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության որևէ դրսևորման բացառումը»,- նշել է ՄԻՊ-ը։
Նա վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ու խթանման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման և իրավունքահեն հասարակության ձևավորման ուղղությամբ աշխատանքը։
«Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամուր հենքի վրա։ Շնորհավո՛ր Անկախության տոնը»,- ասված է ուղերձում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը