«Toyota Camry»-ն շպրտվել է բաժանարար գոտի․ 24-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշները, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում 24-ամյա Վանիկ Մ.-ն վարած «Toyota Camry»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու կանաչ գոտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Մինչ հիվանդանոց տեղափոխելը նրան տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները։
Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, իսկ տարածքը սահմանազատվել է։ Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը