«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է»․ Էդուարդ Բաբայան
Հայաստան
Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։
Նա նշել է, որ 1991 թվականին Անկախության հռչակումը նշանակալից իրադարձություն էր, որն ամփոփում էր հայ ժողովրդի միասնական կամքն ու համազգային նպատակները։
Բաբայանը խոնարհումով հարգանքի տուրք է մատուցել Հայաստանի անկախության հաստատման ու պահպանման համար մարտնչած, ինչպես նաև արցախյան պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակին։
«Անկախությունը թանկ գնով ձեռքբերված մեծագույն արժեք է, որի հարատևմանը պիտի ուղղվի համայն հայության ողջ ներուժն ու յուրաքանչյուրիս պետականաշեն գործունեությունը»,- նշել է նա՝ մաղթելով համատեղ և նվիրյալ աշխատանքով նպաստել երկրի շենացմանը, պետականության ամրապնդմանը և համազգային նպատակների իրագործմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը