Չինաստանի ԱԳՆ-ը մեկնաբանել է Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցը
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունի խոսքով՝ նախագահ Սի Ծինփինի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում չինական իշխանությունները պատրաստ են համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ համաշխարհային խաղաղությունն ու կայունությունն ապահովելու համար։
«Չինաստանը պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ երկու երկրների միջև կառուցողական ռազմավարական կայունության հարաբերությունները էականորեն առաջ մղելու, երկխոսությունն ու համագործակցությունն ամրապնդելու, տարաձայնությունները պատշաճ կերպով կառավարելու, երկու երկրների ժողովուրդների բարեկեցությունը կայուն կերպով բարելավելու և համաշխարհային խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարելիք այցը։
Չինացի դիվանագետը պարզաբանել է, որ չինացի և ամերիկացի առաջնորդների միջև փոխադարձ այցելությունները «պատմական նշանակություն ունեն և կարևոր հանգրվան են ներկայացնում»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը