Հալեպի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել
Աշխարհ
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում մի շարք պայթյուններ են որոտացել, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Թղթակցի փոխանցմամբ՝ առաջին պայթյունից հետո հնչել են ևս մի քանիսը։
«Պայթյունները լսվում են դեպքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Մենք տեսանք, թե ինչպես դեպի այնտեղ ուղղվեցին շտապօգնության մի քանի մեքենաներ և հրշեջ տեխնիկա»,- նշել է նա։
SANA գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքից հարավ գտնվող զինամթերքի պահեստում։ Դեպքի վայրից առնվազն չորս տուժած են տարհանել։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը