El Pais. Սեուտայի ցուցարարները հարձակվել են տեղի պատգամավորի մեքենայի վրա
Աշխարհ
Տասնյակ ցուցարարներ քարերով և ձվերով հարձակվել են Սեուտայի խորհրդարանի անդամ Ջուլիա Ֆերերասի մեքենայի վրա, հաղորդում է El Pais-ը։
Նրա խոսքով՝ բողոքի ակցիան կազմակերպվել էր մի միավորման քաղաք ժամանման դեմ, որը հայտարարել էր միգրանտներին մարդասիրական օգնություն բաժանելու մտադրության մասին: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին նավահանգստում՝ սպասելով լաստանավով ժամանած մեքենաների մեկնմանը:
Տեսնելով Ֆերերասի մեքենան՝ ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել դրա վրա և փորձել են փակել դրա ճանապարհը, չնայած այն հանգամանքին, որ պատգամավորը կապված չէ միավորման հետ:
Ազգային ոստիկանության աշխատակիցները ստիպված են եղել միջամտել և ուղեկցել պատգամավորի մեքենան։ Առնվազն երկու մարդ ձերբակալվել է։ Միջադեպը տեղի է ունեցել Սեուտայում աճող սոցիալական լարվածության ֆոնին՝ միգրանտների զանգվածային հոսքի պատճառով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը