Սի Ծինփինը կոչ է արել ամերիկացի ուսանողներին ամրապնդել երկու երկրների միջև բարեկամությունը
Աշխարհ
Ամերիկացի ուսանողներին ուղղված իր ուղերձում Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կոչ է արել նրանց ամրապնդել չինացի և ամերիկյան ժողովուրդների միջև բարեկամությունը և զարգացնել երկկողմ հարաբերությունները, հաղորդում է «Սինհուա»-ն։
«Հուսով եմ, որ դուք՝ երկու երկրների երիտասարդության հետ, կշարունակեք ամրապնդել և առաջ մղել Չինաստան-ԱՄՆ բարեկամությունն ու համագործակցությունը, համատեղ խթանել Չինաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների միջև փոխըմբռնումն ու մերձեցումը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների կայուն և երկարաժամկետ զարգացումը՝ նպաստելով ավելի լավ աշխարհի կառուցմանը», - գործակալությունը մեջբերել է Չինաստանի առաջնորդի խոսքերը։ Այս ուղերձը տեղ է գտել Սի Ծինփինի պատասխանում՝ ուղղված 10 ամերիկյան համալսարանների ուսանողների նամակին, որոնք նախկինում փոխանակման ծրագրերով այցելել էին Չինաստան։
Իր ուղերձում Չինաստանի նախագահը նաև ընդգծել է, որ երկու երկրների երիտասարդները կիսում են նույն մոլորակը և կրում են դարաշրջանի ընդհանուր առաքելությունը։
Ինչպես նշում է գործակալությունը, ավելի վաղ ԱՄՆ 10 բարձրագույն ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ Հարվարդի համալսարանի մոտ 100 ուսանողներ նամակ էին հղել Սի Ծինփինին՝ կիսվելով Չինաստանում փոխանակման միջոցառումներին մասնակցելու իրենց տպավորություններով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը