Եվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբ
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբ, ուստի, եվրոպական երկրները պետք է համակարգեն իրենց գործողությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից դուրս, ասել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահ Մարի-Ագնես Ստրակ-Ցիմերմանը։
«Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի հիմնարար հենասյունն է, բայց Թրամփը չի հոգում մեր անվտանգությունը։ Ահա թե ինչու Եվրոպան պետք է գտնի իր ջանքերը համակարգելու միջոց, այդ թվում՝ ՆԱՏՕ-ից դուրս», - Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Ստրակ-Ցիմերմանը։
Սա նրա բացատրությունն էր Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի առաջարկին աջակցելու համար՝ Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու վերաբերյալ։ Սակայն Ստրակ-Ցիմերմանը զգուշացրել է, որ նոր կառուցվածքը չպետք է կրկնօրինակի ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործող մեխանիզմները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը