Արամ Մանուկյան․ «Ոչ մեկն ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը»
Հայաստան
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա առթիվ։
Նրա խոսքով՝ Հայաստանի անկախությունը հեշտությամբ չի տրվել և անցած դաժան ու արյունոտ ճանապարհի, զրկանքների, նվիրումի և հազարավոր հայորդիների սխրանքի արդյունքն է։
«Թող բոլորը հստակ գիտակցեն՝ լինի Նիկոլը, թե այլք, ոչ մեկը ի վիճակի չէ մեզնից խլելու մեր Սուրբ Անկախությունը։ Սա որևէ իշխանության կամ որևէ ղեկավարի սեփականությունը չէ․ սա հայ ժողովրդի հավաքական կամքն է, մեր պատմական իրավունքն ու ապագայի գրավականը»,- ասել է Մանուկյանը։
Նա նաև նշել է, որ ապագա սերունդները տոնական օրերին հիշելու և հպարտանալու են այն սերնդով, որը, իր խոսքով, դաժան փորձությունների միջով անցնելով՝ բերեց, պաշտպանեց և սերունդներին փոխանցեց անկախ ու ազատ Հայաստանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը