Մոսկվայի և Երևանի համագործակցությունը բխում է ժողովուրդների շահերից. ուղերձ Ռուսաստանից
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի օրենսդիրներին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և նշել, որ Մոսկվայի և Երևանի համագործակցությունը համապատասխանում է երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին։
«Դաշնության խորհրդի անունից շնորհավորում եմ ձեզ ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Ռուս-հայկական բազմամյա համագործակցությունը հենվում է բարեկամության և բարիդրացիության ավանդույթների վրա, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին, նպաստում է տարածաշրջանային և համաշխարհային կայունության ամրապնդմանը», - ասված է ԴԽ խոսնակի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անունով ուղարկված հեռագրում։
Մատվիենկոյի խոսքով՝ Դաշնության խորհրդում մեծ նշանակություն են տալիս Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության խորհրդարանականների կառուցողական երկխոսության պահպանմանը, այն դիտարկում են «որպես միջպետական փոխգործակցության ամբողջ համալիրի անբաժանելի մաս»։
«Ձեզ և ձեր գործընկերներին հաջողություն եմ մաղթում պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում», - ասված է շնորհավորանքում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը