Փաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկով
Հայաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, աշխարհահռչակ տնտեսագետ Աբհիջիթ Բաներջիին։
Փաշինյանը կարևորել է Բաներջիի այցը Հայաստան և համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցության գնահատման և այլ ուղղություններով։
Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխումներ բոլոր ոլորտներում։ Այդ համատեքստում նա ընդգծել է կառավարության տարբեր մարմինների, Կենտրոնական բանկի և Բաներջիի միջև ակտիվ երկխոսության ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը։
Բաներջին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ՝ բարեփոխումների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը