Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնում
Հայաստան
Անկախության տոնի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Վարդանի Սերոբյանը և ՀՀ գլխավոր դատախազության՝ Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Ծովակ Արայիկի Մնացականյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։
Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը՝ վարչապետի միջնորդությամբ։
Մեդալները շնորհվել են սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը