Սոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրից
Հասարակություն
Երգչուհի Սոֆի Մխեյանի՝ Հայաստանի Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ նախատեսված ելույթը հանվել է համերգային ծրագրից։
Այս մասին Մխեյանը հայտնել է սոցիալական ցանցերի իր էջերում՝ նշելով, որ ելույթը ծրագրից հանվել է ոչ իր նախաձեռնությամբ և, իր խոսքով, առանց որևէ հստակ պատճառաբանության։
«Անկախության տոնը, ի վերջո, մեզանից յուրաքանչյուրին նաև հիշեցնում է մի շատ պարզ արժեքի մասին՝ լինել ազատ և անկախ՝ սեփական որոշումների, խոսքի ու ընտրության մեջ»,- գրել է երգչուհին։
Մխեյանը շնորհավորել է Վարդենիսի բնակիչներին Անկախության տոնի առթիվ և նշել, որ դեռ առիթներ կլինեն հանդիպելու և միմյանց փոխանցելու սերն ու ջերմությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը