Մեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոնները
Հայաստան
Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով՝ օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար։
Պարգևատրման հրամանագիրը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։
Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով պարգևատրվել են ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ Արսեն Ոսկանյանը, ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը, ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար Ռաֆիկ Ալոյանը, ինչպես նաև ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ Հեղինե Լոռյանը։
Երախտագիտության մեդալով պարգևատրվել են Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Վարդան Մաթևոսյանը, Փրկարար ծառայության Երևանի քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը, ինչպես նաև Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ Վահե Մելքոնյանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը