Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել է
Հասարակություն
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների առաջադրումների գործընթացն ամփոփվել է։
Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ առաջադրված կուսակցությունների և դաշինքների գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։
Հոկտեմբերի 25-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արտաշատում, Արմավիրում, Գավառում, Հրազդանում, Գորիսում, Եղեգնաձորում, Իջևանում և Դիլիջանում։
Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը