Բեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբ
Աշխարհ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը սպառնացել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական ավիաընկերությունները այլևս չեն կարողանա թռիչքներ իրականացնել կամ ցամաքային ծառայություններ մատուցել՝ պատժամիջոցների պատճառով։
«Բոլոր իրանական ավիաընկերությունները սեպտեմբերի 23-ից կդադարեցնեն թռիչքները աշխարհի ցանկացած վայրում։ Եվ գիտե՞ք, թե ինչպես ենք դա անելու։ Եթե նրանք վայրէջք կատարեն, չեն կարողանա վառելիք ձեռք բերել, չեն կարողանա օգտվել նստեցման ծառայություններից, չեն կարողանա տոմսեր վաճառել։ Կամ դուք կհեռացվեք դոլարային համակարգից», - ասել է նա երկուշաբթի օրը CNBC-ի եթերում։
Բեսենթի խոսքով՝ ԱՄՆ-ն գիտի, թե ով է աշխատում իրանական ավիաընկերությունների հետ։
Օգոստոսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իրանի դեմ տնտեսական գործողություն սկսելու մասին: ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարեց, որ Թրամփը զանգեր է անցկացնում համաշխարհային առաջնորդների հետ՝ Իրանի հետ բոլոր փոխազդեցությունները դադարեցնելու կոնկրետ խնդրանքով:


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը