Վիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10:52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանում՝ Բաբաջանյան փողոցում, վիճաբանության ձայներ են լսվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը։
Նույն օրը՝ ժամը 11:23-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ազդրի շրջանում վնասվածք ստացած տղամարդ է տեղափոխվել բուժօգնության։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը