Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով
Հայաստան
Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի ՏԻՄ ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։
«Համերաշխություն» դաշինքի կազմում ընդգրկված է 72 թեկնածու, իսկ «Ապրելու քվե» դաշինքի ցուցակում՝ 17 թեկնածու։
«Համերաշխություն» դաշինքով ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն և Առուշ Առուշանյանի «Բիզնես» կուսակցությունը։ Դաշինքի ընտրացուցակը գլխավորում է հենց Առուշ Առուշանյանը։
«Ապրելու քվե» դաշինքը ձևավորել են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Դաշինքի համայնքապետի թեկնածուն Արգամ Հովսեփյանն է։
Ըստ «Փաստինֆոյի»՝ Գորիսի ընտրություններին ընդդիմադիր մյուս ուժերը չեն մասնակցի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը