Բագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»
Հասարակություն
Բագրատ Սրբազանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վերանկախացման և ինքնորոշման 35-րդ տարեդարձի առթիվ։
Նա իր ուղերձում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը տարիներ առաջ ուներ «Արցախ» անունով զավակ, որը, իր բնորոշմամբ, վերանկախացման ծնունդն էր։
«Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ»,- գրել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը պետք է 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնի կորցրած ուրախությունն ու ներքին հաշտությունը։ «Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները»,- եզրափակել է նա։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը