ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթով Նիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում «Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Բարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.am Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվ Ովքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերով 

ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Տեսանյութեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ, տարբեր բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար մի խումբ անձինք պարգևատրվել են շքանշաններով ու մեդալներով, ինչպես նաև արժանացել են պատվավոր կոչումների։ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհավորել պարգևատրվողներին: Հանրապետության նախագահի ելույթը.

«Այսօր պետական բարձր գնահատանքի են արժանացել մարդիկ, որոնց աշխատանքն ու նվիրումը Հայաստանի պետականության տարբեր ոլորտներում իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կայացման գործում։Ձեր վաստակը գնահատելով՝ մենք, ըստ էության, արժևորում ենք այն մարդկանց աշխատանքը, որոնցից յուրաքանչյուրն իր տեղում ամրացրել է պետության հիմքը։ 35 տարին բավարար ժամանակ է՝ հասկանալու համար, թե ինչ ենք կարողացել ստեղծել և ինչու ենք երբեմն ձախողվել։ Մեր անկախ պետականությունն անցել է ծանրագույն փորձությունների միջով։ Եղել են հաղթանակներ, ձեռքբերումներ, առաջընթաց, բայց եղել են նաև կորուստներ ու սխալներ, որոնց հետևանքները դեռևս զգում ենք։

Պետության պատմության մեջ սխալներն անխուսափելի են։ Աններելի է դրանցից չսովորելը։ Մեր անցած ճանապարհի ամենածանր դասերից մեկն այն է, որ պետականության համար վտանգավոր կարող է լինել ոչ միայն ուժի կամ ռեսուրսի պակասը, այլև իրականության զգացողության կորուստը։ Երբ հայրենասիրությունը վերածվում է հայրենասիրական հռետորաբանության, իսկ ազգային նպատակների գիտակցումը՝ դրանց մասին բարձրաձայնելու: Առաջանում է վտանգավոր խզում՝ ցանկության և հնարավորության, խոսքի և իրականության, քաղաքական նպատակի և պետական հաշվարկի միջև։ Տարիների ընթացքում այդ խզումը երբեմն դարձել է քաղաքական մտածողության մաս։ Իրականության բարդությունը փոխարինվել է պարզեցված պատկերացումներով, սթափ հաշվարկը՝ ցանկալիի հաստատմամբ, իսկ պետական շահի երկարաժամկետ գնահատումը՝ պահի համար հեշտ ընդունելի, արտաքուստ հայրենասիրական, բայց բովանդակությամբ սնանկ խոսույթով։ Դա միայն քաղաքական սխալ չի եղել։ Դա պետական մտածողության խնդիր է։

Պետությունը չի կարող իրեն թույլ տալ ապրել այն իրականության մեջ, որն ինքն է ցանկանում տեսնել։ Պետությունը պարտավոր է տեսնել այն իրականությունը, որն ունի, ճանաչել դրա սահմանները, ճիշտ գնահատել իր ուժերն ու հնարավորությունները և այդ գիտակցությունից ելնելով ձևակերպել իր նպատակներն ու ընտրել դրանց հասնելու ճանապարհը։ Սա հայրենասիրության հակադրությունը չէ։ Սա հայրենասիրության հասուն ձևն է։

Հայրենիքի հանդեպ սերը, ազգային արժանապատվությունը, սեփական պատմության և ինքնության նկատմամբ հավատարմությունը պետականության ամենակարևոր հոգևոր հիմքերից են։ Բայց զգացմունքը քաղաքականություն չի դառնում ինքնուրույն։ Այն պետական ուժ է դառնում այն ժամանակ, երբ միավորվում է սթափ դատողության, գիտելիքի, քաղաքական կամքի և պատասխանատվության հետ։ Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը, Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, իր քաղաքականության հիմքում դնում է հենց իրականությունից ելնելու, պետական շահը առաջնային դարձնելու և պետության երկարաժամկետ կարողությունները հետևողականորեն ամրապնդելու տրամաբանությունը։ Այս ճանապարհի կարևորությունը ոչ միայն այն է, որ արտահայտում է ներկա քաղաքականության ընտրությունը, այլև որ այն պետք է դառնա պետական կառավարման հաստատուն չափանիշ՝ անկախ քաղաքական ժամանակաշրջաններից և իշխանությունների փոփոխությունից։ Պետական պաշտոնը, հետևաբար, իրավունք չէ սեփական պատկերացումները իրականությունից վեր դասելու։

Այն պատասխանատվություն է՝ իրականությունը ճանաչելու և դրա պայմաններում հնարավոր լավագույն որոշումը կայացնելու համար։Այս չափանիշը հատկապես կարևոր է այսօր։ Մեր ժամանակը պահանջում է պետական գործիչ, որը չի վախենում իրականությունը անվանել իր անունով, չի փոխարինում դժվար որոշումը հարմարավետ խոսքով և չի զոհաբերում երկարաժամկետ պետական շահը կարճաժամկետ քաղաքական հարմարավետությանը։ Անկախության 35-ամյակը հենց այս իմաստով նաև հասունության տարեդարձ է։ Մենք այլևս չենք կարող մեր պետականության մասին դատել միայն այն հարցով, թե ինչ ենք երազել կամ ինչ ենք ցանկացել։ Պետք է կարողանանք պատասխանել ավելի դժվար հարցին՝ ինչ ենք հասկացել մեր անցած ճանապարհից և ինչպիսի պետություն ենք պատրաստ կառուցել այդ փորձի հիման վրա։ Անկախությունը մեզ տրված պատմական հնարավորություն էր։

Պետականությունը՝ այդ հնարավորությունը պահպանելու և իրական բովանդակությամբ լցնելու ամենօրյա աշխատանքը։ Մեր պարտքն է հաջորդ սերունդներին փոխանցել ոչ միայն անկախության գաղափարը, այլև այն իրական, կենսունակ և ուժեղ պետությունը, որը կարող է պաշտպանել իր ինքնիշխանությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունն ու արժանապատիվ կյանքը և սեփական ապագան կառուցել ոչ թե պատրանքների, այլ իր կարողությունների և հետևողական քաղաքականության վրա։ Այսօր ձեզ պարգևատրելով՝ մենք գնահատում ենք ձեր ներդրումը այդ պետության ստեղծման գործում։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ։ Թող մեր անցած ճանապարհի հաղթանակներն ուժ տան մեզ, սխալները՝ իմաստություն, իսկ անկախության գիտակցումը՝ պատասխանատվություն մեր պետության և գալիք սերունդների հանդեպ։

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյանի համայնքապետը պարգևատրվել է «Հայրենանվեր մահապարտներ» ՀԿ-ի «Սուրբ Խաչ» մեդալովԳևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարինՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առիթովԱզգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ ԴանիելյանԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՆիկոլը լավ է անում․ էդ բարձր աշխատավարձը ընդդիմությունն էլ է ստանալու․ Զոհրաբյան (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռումինիայի արտաքին գործերի նախարարի հետՈւկրաինան պատրաստ է լարվածության թուլացմանը, եթե այն փոխադարձ լինի․ ԶելենսկիՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողությունՀայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանըԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում«Արժանի պատասխան». Լուկաշենկոն` Պուտինին Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակՀավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին․ ԱբրահամյանԲարձրագույն դիվանագիտական աստիճաններ են շնորհվել ԱԳՆ աշխատակիցներին Սոֆի Մխեյանը հայտարարություն է տարածել Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ. կանխվել է վրեժխնդրությունը Բացահայտվել է՝ ուր են ԱՄՆ-ից գաղտնի արտաքսել միգրանտներին Մենք պետական սահման ունե՞նք․ Սասուն Միքայելյանի կոշտ հայտարարությունը (տեսանյութ) ԱՄՆ-ում տղամարդը ռինգում մենամարտել է ռոբոտի հետ (տեսանյութ)Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ, Factor.amՈւկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի․ ԹրամփԼավրովը շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի Անկախության օրվա առթիվԿանադական բանակը կստեղծի F-35-ի համար նոր անվտանգության ուժերՈվքեր են շնորհավորել Անկախության օրը․ Իրանը սպառնում է ԱՄՆ-ին՝ նոր զենքերովԲեսենթը սպառնացել է իրանական ավիաընկերություններին թռիչքների դադարեցմամբAl Masirah. Սաուդյան Արաբիայի ուժերը 12 ժամվա ընթացքում Եմենի վրա արձակել են ավելի քան 130 հրթիռ և արկՈղբերգական վթար Սևանում․ «Mercedes»-ը բախվել է «ԶԻԼ»-ին, կա զոհԲագրատ Սրբազան․ «Մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունն ու ներքին հաշտությունը գողացել են մեզնից»Հարավկորեական զորքերը զորավարժություններ են անցկացրել Հյուսիսային Կորեային սահմանակից կղզիներում. YonhapԱռուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ է․ նախկին ընդդիմադիրն ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքովՎիճաբանություն՝ Բաբաջանյան փողոցում․ տղամարդուն ազդրի վնասվածքով տեղափոխել են հիվանդանոցՀակոբ Վարդանյանը կգլխավորի ՀՅԴ-ի ցուցակը ՏԻՄ ընտրություններումՌումինիայում բանկի արհեստական բանականության օգնականը հաճախորդին հիմար է անվանելՄիջազգային քրեական դատարանը չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինՄի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ամուսիններին ու նրանց դստերը․ հայրը կրակոցներով է կանգնեցրել հարձակումըՕդեսայում ոստիկանները ծեծի են ենթարկել կնոջը, որը փրկել էր տղամարդուն զորակոչիցՀոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված ուժերի ցանկը ամփոփվել էՍագինտաևը Հայաստանին խաղաղություն, բարգավաճում և բարեկեցություն են մաղթելԾեծկռտուքից՝ կրակոց․ Երևանում գազային ատրճանակով կրակել են, 44-ամյա տղամարդը վիրավորվել էՀունգարիան խնդրել է Միացյալ Նահանգներին մաքսատուրքեր չսահմանել ռուս նավթ գնորդների համարՄեդալներ՝ ՆԳՆ 9 ծառայողի․ հրապարակվել են անուններն ու պաշտոններըԵվրախորհրդարանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անտարբեր է Եվրոպայի անվտանգության նկատմամբՍոֆի Մխեյանի ելույթը հանվել է Անկախության տոնի համերգային ծրագրիցՀորմուզի նեղուցում տանկերի վրա հարձակման հետևանքով երկու նավաստի է վիրավորվել Պարգևատրված դատախազները․ ովքեր են նրանք և ինչ պաշտոններ են զբաղեցնումԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը 1-ին աստիճանի պետական մեդալ է ստացելԲիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարըՓաշինյանը Նոբելյան մրցանակակիր տնտեսագետին է դիմել՝ փորձի փոխանակման առաջարկով
Ամենադիտված