«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց հանուն խաղաղության դա կանեմ»․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եթե դա կարող է նպաստել խաղաղության հաստատմանը։
«Ինձ համար Պուտինի հետ հանդիպելը նորմալ է, թեև դա իմ ցանկությունը չէ և կյանքիս լավագույն օրը չէր լինի։ Ավելի լավ է ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ։ Բայց հանուն արդյունքի, հանուն խաղաղությանը մոտենալու՝ ես դա կանեմ»,- ասել է Զելենսկին, փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է առանց նախապայմանների հրադադարի և դրանից հետո դիվանագիտական գործընթացի անցնելու։
«Պուտինի դիմաց նստելը կյանքիս լավագույն օրը չի լինի, բայց դա իմաստ ունի այն արդյունքի համար, որը կարող է մեզ մոտեցնել խաղաղությանը»,- ընդգծել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը