«Ֆորտ Բոյար»-ը 2028 թվականին կրկին կընդունի զբոսաշրջիկների
Աշխարհ
Ֆրանսիայի հարավում գտնվող հայտնի Ֆորտ Բոյարը զբոսաշրջիկների համար կբացվի 2028 թվականին՝ լայնածավալ վերականգնման աշխատանքների ավարտից հետո, հայտնում է BFMTV-ն։
Ներկայումս հայտնի ամրոցը վտանգված է էրոզիայի և ծովային ալիքների ազդեցության պատճառով։ Դրա վերականգնման համար իշխանությունները հատկացրել են ավելի քան 10 միլիոն եվրո։ Մասնագետներն ամրացնում են ամրոցի հիմքը, վերակառուցում ալիքակործանիչն ու նավամատույցի հարակից նավահանգիստը։
Ֆորտ Բոյարի կառուցումը սկսվել էր 1801 թվականին՝ Նապոլեոնի հրամանով, և ավարտվել 1857-ին։ Ամրոցը համաշխարհային ճանաչում է ստացել համանուն հեռուստաշոուի շնորհիվ, որը Ֆրանսիայում հեռարձակվել է 1990 թվականից։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը