Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Դնեպրին, զոհվել է 4 մարդ
Աշխարհ
Սեպտեմբերի 22-ի գիշերը ռուսական զորքերը բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզին։
Պայթյուններ են որոտացել Դնեպրում, Կրիվոյ Ռոգում և Պավլոգրադում։ Ըստ «Ուկրաինսկայա պրավդայի»՝ մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը միաժամանակ հարվածներ են հասցրել երեք քաղաքների արդյունաբերական ձեռնարկություններին։
Հարվածների հետևանքով Դնեպրում, Կրիվոյ Ռոգում և Պավլոգրադում գտնվող օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։
Կրիվոյ Ռոգի ուղղությամբ հրթիռային հարվածը հաստատել է նաև քաղաքի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։
«Քաղաքը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման։ Հնարավոր են նաև նոր արձակումներ»,- հայտնել է Վիլկուլը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը