ԱՄՆ կոնգրեսական Ուիլսոնը կոչ է արել Թուրքիային վերադառնալ F-35 ծրագրին
Աշխարհ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջո Ուիլսոնը կողմ է արտահայտվել Թուրքիայի վերադարձին F-35 կործանիչների արտադրության ծրագրին և Անկարայի նկատմամբ կիրառված CAATSA պատժամիջոցների վերացմանը։ Նա այս հայտարարությունն արել է Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
Հարցին, թե արդյոք նա աջակցում է արդեն գնված F-35 կործանիչների Թուրքիային փոխանցմանը և արտադրության ծրագրին վերադառնալուն, Ուիլսոնը դրականորեն պատասխանել է.
«Այո, ես աջակցում եմ դրան և հույս ունեմ ներկայիս խնդիրների լուծման։ Վերջապես, վերադառնանք սկզբին. Թուրքիան Ամերիկայի մեծ դաշնակիցն է, Ամերիկան Թուրքիայի դաշնակիցն է, և մենք ցանկանում ենք փոխադարձ օգուտ», - նշել է կոնգրեսականը։
Ուիլսոնն ասել է, որ հույս ունի Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի ջանքերի վերաբերյալ՝ ռուսական S-400 համակարգերի և F-35 ծրագրի շուրջ առկա տարաձայնությունները լուծելու համար։
Ուիլսոնը ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հարցերով Կոնգրեսի խմբակցության համանախագահն է։ Անադոլուի հետ զրույցում նա նաև աջակցություն է հայտնել պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի՝ Անկարայի հետ F-35-ի և CAATSA-ի հարցերում կատարած աշխատանքին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը