Մերցի կուսակցության ընտրական ձախողումը կարող է բարդացնել ԵՄ-ի 2 տրլն եվրոյի բյուջեի շուրջ բանակցությունները․ FT
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) անհաջողությունը Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի երկրամասային ընտրություններում կարող է բարդացնել Եվրամիության յոթնամյա բյուջեի շուրջ բանակցությունները։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Խոսքը շուրջ 2 տրիլիոն եվրոյի բյուջեի մասին է, որի համաձայնեցման համար անհրաժեշտ են բարդ փոխզիջումներ և Գերմանիայի ակտիվ աջակցությունը։ FT-ի զրուցակից եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ Մերցի կուսակցության ընտրական արդյունքներն արդեն ստիպել են Բրյուսելին վերանայել առաջիկա ամիսների ծրագրերը։
Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայում ՔԴՄ-ն ստացել է մոտ 4,9% և չի հաղթահարել երկրամասային խորհրդարան անցնելու 5%-անոց շեմը։ Կուսակցությունն ինքն էլ հաստատել է, որ չի կարողացել պահպանել ներկայացվածությունը խորհրդարանում։
Financial Times-ի գնահատմամբ՝ Գերմանիայում ստեղծված քաղաքական անորոշությունը խնդիր է ԵՄ-ի համար, քանի որ յոթնամյա բյուջեի շուրջ համաձայնության հասնելու գործընթացում Բեռլինի դիրքորոշումն առանցքային նշանակություն ունի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը