ՌԴ սենատորը Թրամփին կոչ է արել վերջնագիր ներկայացնել Զելենսկուն
Ռուսաստան
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Վլադիմիր Զելենսկու նկատմամբ և պահանջի դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հասցվող հարվածները։
«Газета.Ru»-ին տված մեկնաբանությունում Կարասինը պնդել է, որ Թրամփը ներկայում փորձում է համոզել Զելենսկուն մեղմել նման հարվածները, սակայն, նրա գնահատմամբ, այդ հարցում անհրաժեշտ է վերջնագրային մոտեցում։
Թրամփն ու Զելենսկին նախատեսում են հանդիպել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։ The Guardian-ի տվյալներով՝ հանդիպման առանցքային թեմաներից մեկը լինելու է Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին փոխադարձ հարվածների դադարեցման հնարավորությունը։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը պատրաստ է նման քայլի, եթե Ռուսաստանը ևս դադարեցնի Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքներին հարվածները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը