Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական բանականությունը պետք է բաց լինի բոլորի համար
Աշխարհ
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գուո Ցզյակունի խոսքով՝ Չինաստանի կառավարությունը միշտ պաշտպանել է արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների բաց մնալը բոլորի համար և դրանց ներդրումը ընդհանուր բարօրության և զարգացման գործում։
«Չինական կողմը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը ԱԲ-ի հետ կապված հարցերի վերաբերյալ և հետևողականորեն կարծում է, որ բոլոր կողմերը պետք է համատեղ աշխատեն՝ ապահովելու համար, որ ԱԲ տեխնոլոգիաները լինեն բաց և ներառական, և ուղղված լինեն ընդհանուր բարօրությանն ու դրական զարգացմանը», - ասել է դիվանագետը ճեպազրույցի ժամանակ։
Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է քննարկել այս հարցը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ այս շաբաթ Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը