Թրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին օդանավակայանում, ինչը հազվագյուտ ժեստ է, հայտարարել է ԱՄՆ արարողակարգի ղեկավար Մոնիկա Քրոուլին։ Ծինփինը պետական այցով Միացյալ Նահանգներում կլինի սեպտեմբերի 23-25-ը։
«Այո, նախագահը կհանդիպի նախագահ Ծինփինի հետ, ինչը, սովորաբար, տեղի չի ունենում։ Դա շատ, շատ հազվադեպ է պատահում», - ասել է նա Fox News-ի եթերում։
Մեկնաբանելով առաջիկա այցը՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը նշել է, որ «պետությունների ղեկավարների դիվանագիտությունը բացառիկ ռազմավարական դեր է խաղում չին-ամերիկյան հարաբերություններում»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը