Հայաստանն ու Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության նոր հնարավորությունները
Տնտեսություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը հանդիպել է Հորդանանի ազգային էլեկտրաէներգետիկ ընկերության (NEPCO) գլխավոր տնօրեն Սուֆիան Ալ-Բատայնեհիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Հորդանանի միջև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև էներգետիկ անցման գործընթացները։
Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության զարգացումը՝ կայուն էներգետիկ համակարգերի ձևավորման ուղղությամբ։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումներն ու համատեղ աշխատանքը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը