Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցի դիմաց. կա 11 տուժած
Աշխարհ
Թուրքիայում անհայտ անձը կրակ է բացել Մանիսա քաղաքի դպրոցի դիմաց՝ վիրավորելով մի քանի աշակերտի, հաղորդում է Milliyet թերթը։
«Հաղորդվել է, որ անհայտ անձը կրակ է բացել Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանի ավագ դպրոցի դիմաց՝ վիրավորելով աշակերտների», - հաղորդում է թերթը։
Թերթը նշում է, որ դեպքի վայր են ուղարկվել մեծ թվով ոստիկաններ և շտապօգնության խմբեր։
Թուրքիայի Մանիսա քաղաքի դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով վիրավորվածների թիվը հասել է 11-ի, որոնցից երկուսի վիճակը ծանր է, հայտնել է արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքը։
Թուրգութլուի Ինջի Յուզմեզի մասնագիտական ավագ դպրոցի մոտ կրակոցների մասին հաղորդվել է մոտավորապես ժամը 7:59-ին (Մոսկվայի ժամանակով):
«Sözçü» թերթը հայտնել է, որ վիրավորներից մեկը մահացել է: Մանիսայի իշխանությունները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը։
«Երեք մարդ ձերբակալվել է: Այս պահին մենք ունենք 11 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծանր է», - CNN Türk-ի ուղիղ եթերում ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը