Պեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անպայման պետք է բարեփոխվի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը՝ նշելով, որ ներկայիս համակարգն այլևս չի համապատասխանում ժամանակակից աշխարհի իրականությանը։
Թուրք առաջնորդը նաև առաջարկել է վերացնել Անվտանգության խորհրդում մշտական անդամակցությունը։ Նրա կարծիքով, դրա բոլոր անդամները պետք է ընտրվեն Գլխավոր ասամբլեայի կողմից՝ որոշակի ժամկետով։
«Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անպայման պետք է բարեփոխվի», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով Կրեմլի կողմից Էրդողանի առաջարկի գնահատման վերաբերյալ հարցին՝ վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և հրաժարվել մշտական անդամակցությունից՝ ռոտացիոն անդամակցության օգտին։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը