Անկախության 35-ամյակին Մարտունիում ու Վարդենիսում բարձրացվել են ՀՀ մեծ Եռագույնները
Հայաստան
Հայաստանի Անկախության 35-ամյակի միջոցառումների շրջանակում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների կենտրոնական հրապարակներում նորակառույց պատվանդանների վրա բարձրացվել են Հայաստանի Հանրապետության մեծ Եռագույն դրոշները։
Վարդենիսում դրոշը հանդիսավորությամբ բարձրացրել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Արարողությանը օրհնանքի խոսքով հանդես է եկել Վարդենիսի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Միջոցառումն ուղեկցվել է ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ և մշակութային ծրագրով։
Մեծ Եռագույն է բարձրացվել նաև Մարտունու կենտրոնական հրապարակում։ Արարողությանը մասնակցել են Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։ Միջոցառումն ուղեկցվել է համերգային ծրագրով։
Վարդենիսում և Մարտունիում Եռագույնի նոր պատվանդանները կառուցվել են համայնքապետարանների ֆինանսավորմամբ։ Յուրաքանչյուր ծրագրի համար հատկացվել է 16 միլիոն 230 հազար դրամ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը