Գուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրա
Աշխարհ
ՄԱԿ-ը չունի լծակներ աշխարհում մոլեգնող հակամարտությունների կողմերի վրա, հայտարարել է գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
«Խնդիրն այն է, եկեք ազնիվ լինենք, որ մենք չունենք լծակներ՝ ազդելու հակամարտությունների կողմերի վրա, որպեսզի նրանք լուրջ վերաբերվեն մեր նախաձեռնություններին։ Սա գնալով ավելի դժվար է դառնում, քանի որ հակամարտությունները դառնում են ավելի բարդ և ներգրավում են ավելի շատ դերակատարների», - ասել է նա «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։
Գուտերեշը նաև այս կապակցությամբ նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «չի տրամադրում անհրաժեշտ աջակցությունը» հակամարտությունների կարգավորման համար։
Գլխավոր քարտուղարը անդրադարձել է Սուդանում ընթացող հակամարտության համատեքստում համաշխարհային իրավիճակին։ Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «բաժանված» է այս հարցի շուրջ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը