Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններին
Աշխարհ
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան զգուշացրել է Միացյալ Նահանգներին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չմիջամտել երկրի նախագահական ընտրություններին։
«Ես նախագահ Թրամփին ասել եմ հետևյալը. շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն չմիջամտի Բրազիլիայի ընտրություններին։ Սա կարևոր է, քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ 200 տարի: Ես չեմ ուզում, որ ԱՄՆ-ն որևէ կերպ միջամտի», - ասել է նա CNN-ին տված հարցազրույցում։
«Ես մի փոքր մտահոգված եմ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի համար, քանի որ նա շատ մտերիմ է Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի ընտանիքի հետ, բայց առայժմ սրանք պարզապես կասկածներ են, ոչ մի կոնկրետ բան», - հավելել է Լուլա դա Սիլվան։ Նա նշել է, որ Թրամփը անձնական խոստում է տվել չփորձել միջամտել Բրազիլիայի ընտրություններին։
Բրազիլիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 4-ին։ Ժաիր Բոլսոնարոյի որդին՝ սենատոր Ֆլավիո Բոլսոնարոն, համարվում է Լուլա դա Սիլվայի գլխավոր մրցակիցը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը