Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են Հայաստան
Հասարակություն
Նիցցայի բժշկական կենտրոններում մասնագիտական վերապատրաստում անցած 12 հայ բժիշկներ վերադարձել են Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայից վերադարձած բժիշկներին՝ քննարկելու մասնագիտական փորձի փոխանակման և ծրագրի արդյունավետության վերաբերյալ նրանց գնահատականները։
Ծրագիրն իրականացվում է Առողջապահության նախարարության և «SOS-Armenie Cote d'Azur» ասոցիացիայի համագործակցությամբ՝ Լազուր ափի Հայկական ասոցիացիաների համակարգող խորհրդի մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ծրագրի ընդլայնման հնարավորությունը։ Նախատեսվում է, որ հետագայում Ֆրանսիայում մասնագիտական վերապատրաստման հնարավորություն կունենան նաև առողջապահության ոլորտի քաղաքականություն մշակողները, համակարգի ղեկավարներն ու մենեջերները։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը