Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար
Աշխարհ
Համաշխարհային բանկը Ուկրաինային փոխանցել է 841 միլիոն դոլար, որը ապահովված է Կանադայի կառավարության երաշխիքներով։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին։
Կորեցկին նշել է, որ Արևմտյան երկրների երաշխիքներով ապահովված Համաշխարհային բանկի կողմից Ուկրաինային հատկացված ֆինանսավորման ընդհանուր գումարը հասել է 54,3 միլիարդ դոլարի։
Վոլոդիմիր Զելենսկու՝ սեպտեմբերի սկզբին Կանադա կատարած այցի ժամանակ ձեռք են բերվել պայմանավորվածություններ Համաշխարհային բանկի պահուստներից Ուկրաինային միջոցներ հատկացնելու վերաբերյալ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը