Կրեմլն արձագանքել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը վերացնելու՝ Էրդողանի առաջարկին
Ռուսաստան
Ռուսաստանը կարևոր է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ինստիտուտի և նրանց վետոյի իրավունքի պահպանումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկը։ Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլը միաժամանակ կողմ է Անվտանգության խորհրդի բարեփոխմանը և մշտական անդամների կազմի ընդլայնմանը։
Էրդողանն ավելի վաղ առաջարկել էր վերացնել վետոյի իրավունքը և հրաժարվել Անվտանգության խորհրդում մշտական անդամակցության ներկայիս համակարգից։ Նրա կարծիքով՝ գործող կառուցվածքն արտացոլում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը և այլևս լիարժեք չի համապատասխանում ժամանակակից իրողություններին։
Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է վետոյի իրավունքը համարել ՄԱԿ-ի ներկայիս կառուցվածքի կարևոր տարր և կողմ է դրա պահպանմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը