Կրեմլում հակասական են համարել հրադադարի վերաբերյալ Զելենսկու հայտարարությունները
Ռուսաստան
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ հրադադարի և ռազմական գործողությունների շարունակման վերաբերյալ վերջին հայտարարությունները, Մոսկվայի գնահատմամբ, հակասում են միմյանց։
Պեսկովը հիշեցրել է Զելենսկու ավելի վաղ հայտարարությունը՝ Ռուսաստանի տնտեսությանը 40 օրվա ընթացքում վնաս հասցնելու ծրագրի վերաբերյալ։ «Օրեցօր նրա հայտարարությունները՝ պատերազմը շարունակելու կամ այն դադարեցնելու մասին, միմյանց չեն համապատասխանում»,— ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ըստ ՌԻԱ Նովոստիի։
Միաժամանակ սեպտեմբերի 22-ին Reuters-ը հաղորդել է, որ Զելենսկին Նյու Յորքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ պատրաստվում է քննարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածների դադարեցման հնարավորությունը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը