ԱԺ պատգամավորները՝ 7 օր Տանզանիայում․ պատվիրակության կազմը հայտնի է
Հայաստան
ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանն ու Գառնիկ Դավթյանը հոկտեմբերի 3-10-ը կգործուղվեն Տանզանիայի Միացյալ Հանրապետություն։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած կարգադրության համաձայն՝ պատվիրակությունը Արուշա քաղաքում կմասնակցի Միջխորհրդարանական միության 153-րդ վեհաժողովի աշխատանքներին։
Պատվիրակության կազմում են նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ Մամիկոն Մարգարյանը և պատվիրակության քարտուղար Աննա Հովակիմյանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը