ՊԵԿ երկու պաշտոնյա պարգևատրվել է մեդալով
Հայաստան
Անկախության 35-ամյակի առթիվ՝ երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար Երախտագիտության մեդալով պարգևատրվել են ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետ Մկրտիչ Մկրտչյանը և ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյանը։
Պարգևատրման հրամանագրերը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։
Ըստ ՊԵԿ-ի՝ Մկրտիչ Մկրտչյանն իր երկարամյա աշխատանքով ներդրում ունի հարկային ծառայության զարգացման գործում, իսկ Մհեր Մարտիրոսյանն իր մասնագիտական գործունեությամբ նպաստել է մաքսային համակարգի առաջընթացին և կատարելագործմանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը