ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվել
Հայաստան
Եղեգնաձորում բացվել է նոր հրշեջ կայան, որի ստեղծման համար ԱՄՆ-ը 1.1 միլիոն դոլար է ներդրել։ Կայանի բացման արարողությանը մասնակցել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Փոլ Ու. Շնայդերը և Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը։
Ներդրումն իրականացվել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրի շրջանակում՝ Վայոց ձորում արտակարգ իրավիճակներին արձագանքման և քաղաքացիական պաշտպանության կարողություններն ամրապնդելու նպատակով։
Նոր կայանը նախատեսված է առաջին արձագանքողների աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու և տարածաշրջանի՝ արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները բարելավելու համար։
ԱՄՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են Հայաստանի հետ համագործակցությունը քաղաքացիական անվտանգության, արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և դիմակայուն համայնքների ամրապնդման ուղղություններով։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը