Ավտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:20-ի սահմաններում «Lada Granta»-ն Արտաշատի խճուղու 94/2 հասցեի մոտ բախվել է կայանված «Mercedes»-ին։
Վթարի հետևանքով մեկ անձ վիրավորվել է։ Նրան քաղաքացիների և շտապօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում որոշ ժամանակ երթևեկությունը դադարեցվել է։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչները պարզում են ավտոմեքենաների վարորդների, սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։
Վթարի հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը