Մոլդովայում հայտնի բլոգերին ու նրա կնոջը ձերբակալել են
Աշխարհ
Մոլդովայի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի բլոգեր Նեկոգլային՝ Նիկոլայ Լեբեդևին, թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով։ Այս մասին հայտնում է PulsMedia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ բլոգերի հետ միասին ձերբակալվել է նաև նրա կինը։ Քննության վարկածով՝ նրանք կարող էին զբաղվել թմրանյութերի վաճառքով, այդ թվում՝ անչափահասների շրջանում։
Սեպտեմբերի 16-ին Մոլդովայի ոստիկանության և Ազգային քննչական տեսչության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Նեկոգլայի բնակության վայրում՝ Ստավչեն քաղաքում։
Ըստ աղբյուրի՝ իրավապահները կասկածում են, որ այդ հասցեն օգտագործվել է նաև որպես թմրանյութերի օգտագործման վայր։
Գործի մյուս հանգամանքները, այդ թվում՝ ինչ տեսակի և ինչ քանակի թմրանյութերի մասին է խոսքը, հրապարակված տեղեկություններում չեն նշվում։


















































Ամենադիտված
Այսօր մեր ընտանիքին բաժին հասավ ամենածանր կորուստը