Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերի Առաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. Միրզոյան Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից Գործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթում Սիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվում Ինչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացու Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազի Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել 

«Ժողովուրդ». Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում Ավետ Կոնջորյանի շուրջ ստեղծված պատմությունը նոր փուլ է մտնում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչությանը դիմել են նաև այն անձինք, որոնք կոնֆլիկտ են ունեցել Կոնջորյանի հետ և որոնց անունները շրջանառվել են նրա ծեծի գործի շրջանակում։

Խնդիրն այն է, որ պատմության մյուս կողմում ևս կա գործող ՔՊ-ական։

Խոսքը Աբովյան համայնքի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նաիրի Հակոբյանի մասին է։ Հենց Հակոբյանն է իրավապահների կողմից որպես մեղադրյալ ներգրավված Ավետ Կոնջորյանի ծեծի գործով։ Հակոբյանն ու Կոնջորյանը նախկինում ընկերներ են եղել, ավելին՝ Հակոբյանն էր Կոնջորյանին ծանոթացրել «Միլոն Մայնինգ»-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի հետ։

Հուլիսի 27-ին տեղի ունեցած միջադեպից հետո մամուլում, մասնավորապես, շրջանառվել են Բաբկեն Հովակիմյանի, նրա ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանի, Նաիրի Հակոբյանի, «Էլլարի Սաքո» մականունով անձի, Գրիշա Գրիգորյանի և Ազատ Շահոյանի անունները։

Սակայն այս անուններից ՔՊ-ական և ավագանու անդամ լինելու կարգավիճակը հրապարակված վստահելի աղբյուրներով հստակ հաստատվում է հենց Նաիրի Հակոբյանի դեպքում։ Մյուսների դեպքում նման պնդում անելու բավարար հիմք այս պահին չկա։

Միաժամանակ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔՊ վարչությանը դիմած անձինք ցանկանում են, որպեսզի իրենց դիրքորոշումն առանձին լսվի և իրենց կուսակցական կարգավիճակի հարցը չորոշվի միայն Ավետ Կոնջորյանի հետ ունեցած հակամարտության կամ վերջինիս ծեծի գործի համատեքստում։

Այսինքն՝ ՔՊ-ի ներսում իրավիճակը բավական ուշագրավ է դառնում․ կուսակցությունը պետք է գնահատի ոչ միայն Ավետ Կոնջորյանի վարքագիծը, այլև այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել նրա և ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի միջև, և ինչ կարգապահական չափանիշներ են կիրառվելու տարբեր կողմերի նկատմամբ։

Հատկանշական է, որ ՔՊ վերահսկող հանձնաժողովն արդեն քննարկել է Ավետ Կոնջորյանի վարքագծի հարցը։ Հանձնաժողովի նախագահ Լևոն Լևոնյանը հաստատել է քննարկման փաստը՝ միաժամանակ նշելով, որ վերջնական որոշում դեռ չկա։

Ավելին՝ ծեծի գործով իրավապահները հինգ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում են իրականացրել, իսկ սեպտեմբերին հայտնի դարձավ, որ գործի նախաքննությունն ավարտվել է։ Նաիրի Հակոբյանի փաստաբանը «Ազատությանը» հայտնել է, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում։

Այսպիսով, Ավետ Կոնջորյանի պատմությունը ՔՊ-ի համար կարող է դառնալ ոչ միայն մեկ կուսակցականի վարքագծի քննարկման, այլև սեփական անդամների գործողությունների և նրանց նկատմամբ կիրառվող չափանիշների հարց։

Եվ այստեղ է ամենահետաքրքիր մասը․ եթե կուսակցությունը որոշում է կայացնելու Ավետ Կոնջորյանի վերաբերյալ, ապա ՔՊ-ի ներսում արդեն հարց է առաջանում՝ նույն պատմության մյուս կողմի նկատմամբ ի՞նչ որոշում է կայացվելու»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին «Opel Zafira»-կողաշրջված հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերիԱռաջիկա ամիսներին Հայաստանը ռեզիդենտ դեսպանություն կբացի Տալլինում. ՄիրզոյանԱրթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունիցԳործող կառավարիչները ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին ադրբեջանական քմահաճույքների տիրույթումՍիրավեպ՝ չինացի լրտեսուհու հետ․ Nvidia-ի ղեկավարի շուրջ միջազգային սկանդալ է ծավալվումԻնչ իրավիճակ է Լարսում Ֆրանսիան Իրանին մեղադրել է եվրոպական սուպերմարկետների հարյուրավոր սառնարանային համակարգերի վրա կիբերհարձակման մեջՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 32 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 40 քաղաքացուՏեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կնվազիՎեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ» «Հրապարակ»․ Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել «Հրապարակ»․ Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ինչ է կատարվում ԱԺ-ի ծեծկռտուքի գործով․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Կապանում իշխանության թեկնածուին շատ վատ են ընդունում Սեփական տանը սպանվել է հայրը, դատապարտվում են որդիները․ Քանաքեռի աղմկահարույց գործի վճռի հետքերով․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ ով է Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի տնօրենը․ «Ժողովուրդ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»ԱԺ-ում կասկածում են, որ Ռազմիկ Առաքելյանն է կազմակերպել խորհրդարանից տեղեկատվական արտահոսքերը․ ինչ է բացահայտվել․ «Ժողովուրդ» Հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուՈւկրաինան հայտարարել է, որ Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում Պարենային հումքի գները կաճեն 10%-ով․ Համաշխարհային բանկ Ռեկորդային թվով ռուսաստանցիներ են ժամանել Հայաստան․ «Վյորստկա» Նոյեմբերը եկամտաբեր ամիս կլինի այս կենդանակերպի նշանների համար. Թամարա Գլոբան անվանել է բախտավորներին Բժիշկը բացատրել է, թե երբ է ջերմող երեխային անհրաժեշտ շտապ բժշկական օգնություն Կանադան նոր պատժшմիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ Բիչախչյանը պարզաբանել է Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին չմասնակցելու պատճառը Սպիտակ տան մոտ ավտոմեքենան բախվել է ցանկապատին. երկու մարդ է ձերբակալվել Գերմանիան կարող է առաջին անգամ կին նախագահ ունենալ Ուռուցքաբանը կանանց մոտ քաղցկեղի աննկատ ախտանիշներ է բացահայտել Օդի ջերմաստիճանը կնվազի 10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Իզմիրի մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյnւնի զnհերի թիվը հասել է 16-ի․ կան վիրավnրներ Վթար է․ գազ չի լինելու «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը նշանակվել է իսպանական «Օվիեդոյի» գլխավոր մարզիչ Լեհաստանում մեկնարկել են «ցանկացողների կոալիցիայի» առաջին զորավարժությունները «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին «Սվետիկն ինձնից նեղացած գնաց». Արամ Մելիքյանի հուզիչ հրապարակումը՝ Սվետլանայի հոգեհանգստից հետո​ (տեսանյութ)Բիրկինի անձնական գրությամբ Hermès պայուսակը աճուրդի է հանվում BYD-ի նոր շքեղ էլեկտրասեդանը տանկի նման պտտվում է (լուսանկարներ)Ավինյանը հայտնել է՝ որքան կարող է բարձրանալ Երևանի տրանսպորտի ուղեվարձը Չինաստանը ուղեծիր է դուրս բերել ցածր ուղեծրային ինտերնետային արբանյակների խումբՀնդկաստանի ռազմաօդային ուժերի Իլ-76 ինքնաթիռը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ վայրէջք կատարելով Հիմալայների ավիաբազայումՎարդաբլուրում սպանվшծ զինծառայողը պատերազմի մասնակից էր, մայրը 2 ամիս առաջ էր մահացել. մանրամասներ (տեսանյութ) Կիևի բնակիչների մեկ երրորդը ցանկանում է լքել քաղաքը ձմռանը, բայց չի կարողանում միջոցների բացակայության պատճառովՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված