Bloomberg․ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Զելենսկու հանդիպումը լարված է անցել
Աշխարհ
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անցել է լարված մթնոլորտում։
ԵՄ ներկայացուցիչները Կիևից պահանջել են ավելացնել հարկային եկամուտները և առաջընթաց գրանցել, այդ թվում՝ ստվերային տնտեսության դեմ պայքարում։ Bloomberg-ի տեղեկություններով՝ լրացուցիչ ֆինանսավորումը կտրամադրվի միայն այս բարեփոխումների իրականացումից հետո։
Ուկրաինական կողմն իր հերթին մտահոգված է ձմռանն ընդառաջ հակաօդային պաշտպանության միջոցների պակասով։
Հանդիպումից մեկ օր առաջ Զելենսկին հանդիպել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը տևել էր մոտ 40 րոպե։ Զելենսկին հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի պատերազմն ավարտել մինչև ձմեռ, և Թրամփն այդ հարցում կօգնի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը