Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային
Աշխարհ
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվան։ Նախատեսվում է, որ նա ելույթ կունենա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 26-ին։
Ինչպես հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նախարարը կներկայացնի Ռուսաստանի մոտեցումները արդի հրատապ խնդիրների վերաբերյալ, կգնահատի ՄԱԿ-ի գործունեությունը և առաջարկներ կներկայացնի կազմակերպության հեղինակությունը վերականգնելու ուղղությամբ։
Լավրովը նաև բազմաթիվ բազմակողմ և երկկողմ հանդիպումներ կանցկացնի։ Մասնավորապես, նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ավելի վաղ նա նշել էր, որ մտադիր է ամերիկացի գործընկերոջ հետ պարզաբանել ԱՄՆ-ի դիրքորոշումը ուկրաինական հակամարտության կարգավորման, այդ թվում՝ Վաշինգտոնի միջնորդական ջանքերի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը