Մակրոնը վստահ է, որ Իրանին հարվածները չեն հանգեցնի հանրապետությունում իշխանափոխության
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վստահ է, որ Իրանին հարվածելը կկանխի Իսլամական Հանրապետությունում իշխանափոխությունը։ Նա այս մասին հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է երեքշաբթի օրը։
«Կարծում եմ՝ մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի։ Ինձ համար դա գլխավոր նպատակն է։ Ես չեմ կարծում, որ կարելի է ռեժիմի փոփոխություն իրականացնել՝ երկիրը ռմբակոծելով, և ինձ համար դա լավագույն տարբերակը չէ, քանի որ այն չի աշխատում։
Եվ մենք վերջին տասնամյակների ընթացքում մի քանի անգամ այդ սխալն ենք թույլ տվել», – ասել է Մակրոնը։ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն ձգտում միջուկային զենքի։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը