Կրակոցներով «ռազբորկա» Երևանում․ տարածքը լցված է եղել պարկուճներով, բիտաներով ու արնանման հետքերով
Արտակարգ Պատահար
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանում տեղի է ունեցել կրակոցներով ուղեկցված վիճաբանություն-ծեծկռտուք։
Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Դավթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհին՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրված շշեր և քարեր։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինը պարզում է միջադեպի հանգամանքները, մասնակիցների ինքնությունը և կրակոցների հեղինակներին։
Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետևանքով որևէ մեկը դիմել է բուժօգնության։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը