Տիգրան Աբրահամյանի կոշտ արձագանքը՝ Արմեն Գրիգորյանի պարգևատրմանը
Հասարակություն
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով պարգևատրելուն։
«ԱԽ նախկին քարտուղար, ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանին պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։
Առաջին հարցը, որ առաջ է գալիս՝ ո՞ր հայրենիքի։ Արմենի հայրենիքն իր ղեկավարը, իր քաղաքական թիմը, հենց ինքը հռչակել են Ադրբեջան։
Այսինքն՝ ստացվում է, որ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին նշանակալի ծառայություն է մատուցել՝ ինչպես այդ մեդալի բնութագիրն է, դրա համար էլ պարգևատրել են։
Ինչ մեդալ էլ բաժանեք, ինչ պաշտոն էլ տաք, տո մարշալի կոչում էլ շնորհեք՝ մեկ է, Արմեն Գրիգորյանը մնալու է իր արմատներն ու հայրենիքը ուրացած, Արցախի հանձնման գործում նշանակալի դեր ունեցած ու մեր ժողովրդի շահերը սակարկման դրած անձ»,- գրել է Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը