Ֆրանսիան պատրաստ է մասնակցել միայն Հորմուզում պաշտպանական գործողությանը
Աշխարհ
Ֆրանսիան կարող է մասնակցել Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու միջազգային գործողությանը, եթե այն կրում է զուտ պաշտպանական բնույթ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 22-ին։
«Մենք պատրաստ ենք մասնակցել միջազգային գործողությանը, որն ունի հստակ և զուտ պաշտպանական հայեցակարգ»,- ասել է նա։
«Ես չեմ ուզում մասնակցել որևէ պետության հետ առճակատմանը, բայց մենք պատրաստ ենք ավելի ակտիվ մասնակցել որոշ օբյեկտներ պաշտպանելու և մատակարարումների հնարավորությունը ապահովելու համար»։
Մակրոնը հավելել է, որ ֆրանսիական կողմն ակնկալում է, որ Միացյալ Նահանգները և Իրանը կհասնեն համաձայնությունների, որոնք կվերսկսեն նորմալ մատակարարումները Հորմուզի նեղուցով և «կնվազեցնեն ճնշումը դիզվառելիքի, ավիացիոն վառելիքի, նավթի, ինչպես նաև բենզինի վրա»։ Ինչպես ընդգծել է Մակրոնը, Ֆրանսիան որոշել է չմասնակցել Իրանի հետ պատերազմին, քանի որ համարել է, որ «դա ճիշտ ընտրություն չէ»։


















































Ամենադիտված
Կյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը